13:09  ,  25 ապրիլի, 2022

Laureus. Ֆերստապենը՝ տարվա լավագույն մարզիկ

Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն, հոլանդացի Մաքս Ֆերստապենը ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն մարզիկ՝ Laureus World Sports Awards-ի վարկածով։

Լավագույն կոչման 6 հավակնորդների թվում էին նաեւ աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ամերիկացի լողորդ Կալեբ Դրեսելը, մարաթոնյան վազորդ, քենիացի Էլիուդ Կիպչոգեն, «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լեւանդովսկին եւ ամերիկյան ֆուտբոլի լեգենդ Թոմ Բրեդին, որն ավարտել է կարիերան։

2021-ի աշխարհի լավագույն թիմ է ճանաչվել ֆուտբոլի Իտալիայի հավաքականը, որը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում