10:50  ,  25 ապրիլի, 2022

ATP. 18-ամյա Ալկարասն առաջին անգամ լավագույն տասնյակում է

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է ամենշաբաթյա դասակարգման աղյուսակը։ Առաջին անգամ լավագույն տասնյակ է բարձրացել 18-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասը, որը նվաճել էր Բարսելոնայի մրցաշարի հաղթողի կոչումը։ Նախքան այդ նա 11-րդն էր։

Բելգրադի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին պարտված ռուսաստանցի Կարեն Խաչանովը մնացել է 26-րդ տեղում։

АТР (ապրիլի 25)

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 8400 միավոր

2 (2). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)` 8080

3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)` 7465

4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 6435

5 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)` 5700

6 (6). Մատեո Բերետինի (Իտալիա)` 4570

7 (7). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)` 4110

8 (8). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)` 4025

9 (11). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)` 3827

10 (9). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)` 3625

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում