00:40  ,  25 ապրիլի, 2022

«Միլանը» Հռոմում հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Միլանին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Հյուրերը պատասխանեցին 50-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուի գոլով։ «Միլանի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին։

«Միլանը» 74 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Ինտերն» ունի 72 միավոր եւ 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Լացիոն» 6-րդն է՝ 56 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լացիո» - «Միլան»՝ 1։2 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 4 - Օլիվիե Ժիրու, 50, Սանդրո Տոնալի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում