21:23  ,  24 ապրիլի, 2022

«Լիվերպուլն» ուժեղ էր «Էվերտոնից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց «Էվերտոնին»։

2։0 հաշվով առավելության հասավ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։

62-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո հաշիվը բացեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։

85-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգին, որին գոլային փոխանցում կատարեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

33 խաղից հետո «Լիվերպուլը» 79 միավորով երկրորդն է եւ 1 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» (32 խաղ) 18-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2։0 (տեսանյութ)

Էնդրյու Ռոբերտսոն, 62, Դիվոկ Օրիգի, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում