19:00  ,  24 ապրիլի, 2022

«Չելսին» հաղթեց լոնդոնյան դերբիում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Չելսիի» եւ «Վեստ Հեմի» մասնակցությամբ։

Գերմանացի Թոմա Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Հիմնական ժամանակի վերջին րոպեին աչքի ընկավ դաշտի տերերի ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը։

32 խաղից հետո «Չելսին» 65 միավորով երրորդն է, «Վեստ Հեմը» (34 խաղ) 7-րդն է՝ 52 միավոր։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Չելսի» - «Վեստ Հեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Կրիստիան Պուլիշիչ, 90

Չիրացրած 11մ՝ Ժորժինյո («Չելսի»), 87

Հեռացում՝ Քրեյգ Դոուսոն («Վեստ Հեմ»), 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս