16:00  ,  24 ապրիլի, 2022

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպման մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» առաջին հանդիպման մրցավարներին։

Գլխավոր մրցավարն ու երկու օգնականները Ռումինիայից են՝ Իշտվան Կովաչ, Վասիլե Մարինեսկու եւ Օվիդիու Արտենե։ Պահեստային մրցավարը պորտուգալացի Արթուր Դիաշն է։ VAR-ի մրցավարը գերմանացի Մարկո Ֆրիցն է, նրա օգնականը՝ գերմանացի Բաստիան Դանկերտը։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին Անգլիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում