Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Վանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
Հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին բացեց «Արարատի» կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։
«Վանի» պատասխան գոլը 5 րոպե անց խփեց հարավաֆրիկացի հարձակվող Ջեյսոն Քլիֆորդը։
«Արարատը» (26 խաղ) 40 միավորով երրորդն է, «Վանը» (25 խաղ) 8-րդն է՝ 18 միավոր։
Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Արարատ» - «Վան»՝ 1։1
Խուան Բրավո, 73 - Ջեյսոն Քլիֆորդ, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում