20:50  ,  23 ապրիլի, 2022

«Արարատն» ու «Վանը» խաղացին ոչ ոքի

Հայաստանի առաջնության 29-րդ տուրում «Արարատն» ընդունեց «Վանին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին բացեց «Արարատի» կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն։

«Վանի» պատասխան գոլը 5 րոպե անց խփեց հարավաֆրիկացի հարձակվող Ջեյսոն Քլիֆորդը։

«Արարատը» (26 խաղ) 40 միավորով երրորդն է, «Վանը» (25 խաղ) 8-րդն է՝ 18 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Արարատ» - «Վան»՝ 1։1

Խուան Բրավո, 73 - Ջեյսոն Քլիֆորդ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում