18:26  ,  23 ապրիլի, 2022

Նովակ Ջոկովիչը հաղթեց Կարեն Խաչանովին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչոմ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցեց ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ։

Սերբ թենիսիստն առավելության հասավ 4:6, 6:1, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Եզրափակիչում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Ֆոնյինիի եւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում