16:50  ,  23 ապրիլի, 2022

«Նոան» պարտության մատնեց «Ալաշկերտին»

Հայաստանի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց փոխչեմպիոն «Նոային» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խաղի հաշիվը բացեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, 76-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց մոլդովացի կիսապաշտպան Եվգենի Օանչեան։

«Ալաշկերտը» (25 խաղ) 38 միավորով չորրորդն է, «Նոան» (26 խաղ) 5-րդն է՝ 33 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0։2

Մաքսիմ Մայրովիչ, 45+2, Եվգենի Օանչեա, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս