17:28  ,  22 ապրիլի, 2022

Խաչանով․ Հուսով եմ՝ Ջոկովիչի հետ կստացվի համառ պայքար

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պատմել է, թե ինչ սպասելիքներ ունի սերբ Նովակ Ջոկովիչի հետ առաջիկա դիմակայությունից։ Հայ թենիսիստը աշխարհի առաջին ռակետի հետ կմրցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP շարքի մրցաշարի կիսաեզրափակիչում։

«Այո, սա նրա քաղաքն է, երկիրն է, նրա երկրպագուներն են այստեղ։ Սպասում եմ լավ մթնոլորտ։ Հույս ունեմ, որ ինձ էլ մի փոքր կողջունեն տրիբունաները։

Կլինի հետաքրքիր մրցախաղ։ Հուսով եմ՝ կստացվի համառ պայքար»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ջոկովիչ - Խաչանով հանդիպումը տեղի կունենա ապրիլի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում