12:40  ,  21 ապրիլի, 2022

Հռչակավոր Ալեքսեյ Միշինը վարպետության դասեր կանցկացնի Երեւանում

Գեղասահքի հռչակավոր ռուսաստանցի մարզիչ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով Երևանում մայիսի 1-ից ուսումնամարզական հավաքներ կանցկացնի իր սաների հետ, նաև վարպետության դասընթացներ հայ մարզիչների և պատանի գեղասահորդների հետ, հաղորդում է ՀԳՖ-ի մամուլի ծառայությունը։

Հավաքների կազմակերպման գործում աջակցել է համաշխարհային ճանաչում ունեցող գեղասահորդ, պրոդյուսեր, ISU Skaiting Awards մրցանակաբաշխության հիմնադիր, բազմազան դիտարժան շոու ծրագրերի հեղինակ, ՀԳՖ փոխնախագահ` Արի Զաքարյանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում