01:28  ,  21 ապրիլի, 2022

«Ռեալը» հաղթեց «Օսասունային»՝ 3։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Օսասունայի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի, իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյի եւ իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսի գոլերի շնորհիվ։

Երկրորդ խաղակեսում երկու անգամ չկարողացավ 11 մետրանոցներն արդյունավետ իրացնել «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Երկու դեպքում էլ սեյվ կատարեց «Օսասունայի» իսպանացի դարպասապահ Սերխիո Էրերան։

Արքայական թիմը 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 17 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Աթլետիկոյից»։ «Օսասունան» 9-րդն է՝ 44 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Օսասունա» - «Ռեալ»՝ 1։3 (տեսանյութ)

Անտե Բուդիմիր, 13 - Դավիդ Ալաբա, 12, Մարկո Ասենսիո, 45, Լուկաս Վասկես, 90+6

Չիրացրած 11մ՝ Քարիմ Բենզեմա («Ռեալ»), 52, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս