01:01  ,  21 ապրիլի, 2022

Մբապեի, Ռամոսի եւ Մարկինյոսի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Անժեին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը եւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

ՊՍԺ-ն 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 15 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։  «Անժեն» 14-րդն է՝ 34 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Անժե» - ՊՍԺ՝ 0։3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 28, Սերխիո Ռամոս, 45+2, Մարկինյոս, 77

Հեռացում՝ Էդուար Միշյու (ՊՍԺ), 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով