00:55  ,  21 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Բրայթոնին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Բրայթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիից» գոլի հեղինակ դարձան ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը եւ պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։

«Մանչեսթեր Սիթին» 77 միավորով առաջատարն է եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլից»։ «Բրայթոնը» 10-րդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 3։0 (տեսանյութ)

Ռիյադ Մահրեզ, 54, Ֆիլ Ֆոդեն, 66, Բերնարդու Սիլվա, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում