22:57  ,  20 ապրիլի, 2022

«Աթլետիկոն» ոչ ոքի խաղաց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Աթլետիկոն» Մադրիդում ընդունեց «Գրանադային»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 0։0։

«Աթլետիկոն» 61 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, սակայն 60 միավորով երրորդ տեղ նահանջած «Բարսելոնան» 2 խաղ քիչ է անցկացրել։ 60 միավոր ունի նաեւ չորրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» (32 խաղ)։ «Գրանադան» 18-րդն է՝ 30 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Աթլետիկո» - «Գրանադա»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում