21:10  ,  20 ապրիլի, 2022

Բելգրադ. Կարեն Խաչանովն առանց պայքարի դուրս եկավ երրորդ շրջան

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն առանց պայքարի դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարի երրորդ շրջան:

Հայ թենիսիստի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը, որը վնասվածքի պատճառով կորտ դուրս չեկավ:

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի եւ սերբ Ֆիլիպ Կրայնովիչի դիմակայության հաղթողը:

Բելգրադի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 534 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում