16:49  ,  20 ապրիլի, 2022

«Նորավանքն» ուժեղ էր «Ուրարտուից»

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Նորավանքն» ընդունեց «Ուրարտուին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով:

«Նորավանքից» դուբլի հեղինակ դարձավ գամբիացի հարձակվող Բաբու Չամը, որը նաեւ հաղթական գոլը խփեց 85-րդ րոպեին:

«Ուրարտուն» (24 խաղ) 30 միավորով 6-րդն է, «Նորավանքը» (25 խաղ) 7-րդն է՝ 23 միավոր:

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 28-րդ տուր

«Նորավանք» - «Ուրարտու»՝ 3:2

Եվգենի Կոբզար, 51, Բաբու Չամ, 58, 85 - Ուգուչուկվու Իվու, 25, Արթուր Միրանյան, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով