13:16  ,  18 ապրիլի, 2022

ՀՖՖ-ի 30-ամյակ․ Քվեարկությամբ կորոշվի նախորդ 30 տարվա լավագույն աջ պաշտպանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 30-ամյակի առիթով շարունակում է քվեարկությամբ ձևավորել հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը։ 

Արդեն ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն դարպասապահի  քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:

Ապրիլի 18-ից սկսած՝ քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն աջ պաշտպանը: 

Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը: 

Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 21-ը՝ 18:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս