00:46  ,  18 ապրիլի, 2022

Նեյմարի եւ Մբապեի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 32-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Մարսելին»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով բրազիլացի հարձակվող Նեյմարի եւ ֆրանսիացի հարձակվող Մբապեի գոլերի շնորհիվ։

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի երկու գոլերը խաղից դուրս վիճակի պատճառով չգրանցվեցին։

ՊՍԺ-ն 74 միավորով առաջատարն է եւ առաջնության ավարտից 6 տուր առաջ գործնականում ապահովել է տիտղոսը։ «Մարսելը» հետ է 15 միավոր եւ երկրորդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 32-րդ տուր

ՊՍԺ - «Մարսել»՝ 2։1 (տեսանյութ)

Նեյմար, 12, Կիլիան Մբապե, 45+4, 11մ - Դուե-Չալետա Ցար, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս