23:23  ,  17 ապրիլի, 2022

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Բայերին» եւ բարձացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 69-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուի փոխանցումից հետո խփեց հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին։

«ՌԲ Լայպցիգը» 54 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Բայերը» նահանջեց չորրորդ տեղ՝ 52 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բայեր» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0։1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում