19:29  ,  17 ապրիլի, 2022

«Բավարիայի» հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Արմինիային»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Խաղի հաշիվը բացվեց 10-րդ րոպեին դաշտի տերերի դանիացի պաշտպան Յակոբ Լաուրսենի ինքնագոլից հետո։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Բավարիայի» առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ Հյուրերի երրորդ գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

«Բավարիան» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Արմինիա» - «Բավարիա»՝ 0։3 (տեսանյութ)

Յակոբ Լաուրսեն, 10, ինքնագոլ, Սերժ Գնաբրի, 45+7, Ջամալ Մուսիալա, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով