00:44  ,  17 ապրիլի, 2022

«Լացիոն» պարտությունից խուսափեց Իմոբիլեի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Տորինոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

56-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ իտալացի հարձակվող Պիետրո Պելեգրին։ Հռոմեական թիմին պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլը ավելացված ժամանակում։

33 խաղից հետո «Լացիոն» 56 միավորով 6-րդն է եւ 1 միավոր է հետ «Ռոմայից» (32 խաղ, 57 միավոր)։ 56 միավոր ունի նաեւ 7-րդ տեղում գտնվող «Ֆիորենտինան» (32 խաղ)։ «Տորինոն» 11-րդն է՝ 40 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Լացիո» - «Տորինո»՝ 1։1 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 90+2 - Պիետրո Պելեգրի, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում