Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Տորինոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
56-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ իտալացի հարձակվող Պիետրո Պելեգրին։ Հռոմեական թիմին պարտությունից փրկեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլը ավելացված ժամանակում։
33 խաղից հետո «Լացիոն» 56 միավորով 6-րդն է եւ 1 միավոր է հետ «Ռոմայից» (32 խաղ, 57 միավոր)։ 56 միավոր ունի նաեւ 7-րդ տեղում գտնվող «Ֆիորենտինան» (32 խաղ)։ «Տորինոն» 11-րդն է՝ 40 միավոր։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Լացիո» - «Տորինո»՝ 1։1 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 90+2 - Պիետրո Պելեգրի, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում