Իտալիայի առաջնության 33-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Բոլոնիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
52-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բոլոնիայի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։
Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին պարտությունից փրկեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի գոլը ավելացված 5-րդ րոպեին։
«Յուվենտուսը» 63 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» 13-րդն է՝ 38 միավոր։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Յուվենտուս» - «Բոլոնիա»՝ 1։1 (տեսանյութ)
Դուշան Վլահովիչ, 90+5 - Մարկո Արնաուտովիչ, 52
Հեռացումներ․ Ադամա Սումաորո («Բոլոնիա»), 84, Գարի Մեդել, 84, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում