19:54  ,  16 ապրիլի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ, «Արսենալը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Նորվիչ Սիթիի» հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» (32 խաղ) 54 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 3 միավոր հետ է չորրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից» (32 խաղ)։

Լոնդոնի «Արսենալը» (31 խաղ) նվազագույն հաշվով պարտվեց «Սաութհեմփթոնին» (32 խաղ) եւ 54 միավորով 6-րդն է։ «Սաութհեմփթոնը» 11-րդն է՝ 39 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»՝ 3։2  (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 7, 32, 76 - Քիրան Դաուել, 45+1, Տեեմու Պուկի, 52

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 1։0 (տեսանյութ)

Յան Բեդնարեկ, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում