17:24  ,  16 ապրիլի, 2022

«Տոտենհեմի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Բրայթոնին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

90-րդ րոպեին աչքի ընկավ «Բրայթոնի» բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 32 խաղում վաստակել է 57 միավոր եւ չորրորդն է։ «Բրայթոնը» 10-րդն է՝ 40 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բրայթոն»՝ 0։1 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 90

«Սաութհեմփթոն» - «Արսենալ»՝ 18։00 (Երեւանի ժամանակ)

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ Սիթի»՝ 18։00

«Ուոթֆորդ» - «Բրենթֆորդ»՝ 18։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով