22:57  ,  15 ապրիլի, 2022

«Ինտերը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սպեցիային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի եւ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի գոլերը։

32 տուրից հետո «Ինտերը» 69 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Սպեցիան» 15-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սպեցիա» - «Ինտեր»՝ 1։3 (տեսանյութ)

Ջուլիո Մաջորե, 88 - Մարսելո Բրոզովիչ, 31, Լաուտարո Մարտինես, 73, Ալեքսիս Սանչես, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով