18:22  ,  15 ապրիլի, 2022

Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաներ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գերմանական «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Կրիստոֆեր Նկունկուն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել իտալական «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում։ «ՌԲ Լայպցիգը» հաղթել էր 2։0 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Կոնֆերենցիաների լիգայում քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն։ Հռոմեական թիմը 4։0 հաշվով հաղթել էր նորվեգական «Բուդյո-Գլիմտին»՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։ 22-ամյա իտալացի ֆուտբոլիստը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում