22:38  ,  14 ապրիլի, 2022

Կոնֆերենցիաների լիգա․ «Լեսթեր Սիթին» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Անգլիական «Լեսթեր Սիթին» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դեմ քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Առաջին խաղում թիմերը գոլ չէին խփել։

Կիսաեզրափակիչում «Լեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» եւ իտալական «Ռոմայի» դիմակայության հաղթողը։

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդեռլանդներ) - «Լեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0) 

Էրան Զահավի, 27 - Ջեյմս Մեդիսոն, 77, Ռիկարդու Պերեյրա, 88

«Ռոմա» (Իտալիա) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ),  (առաջին խաղ՝ 1։2)

ՊԱՕԿ (Հունաստան) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 1։2) 

«Սլավիա» (Չեխիա) - «Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ)՝ 23։00 (առաջին խաղ՝ 3։3) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում