22:00  ,  14 ապրիլի, 2022

ՉԼ․ Լուկա Մոդրիչը՝ շաբաթվա լավագույն խաղացող

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում Մոդրիչը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։ Արքայական թիմը լրացուցիչ ժամանակում պարտվել էր 2։3 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ առաջին խաղում տարած 3։1 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ անգլիական «Լիվերպուլի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը, որը 2 գոլային փոխանցում էր կատարել պորտուգալական «Բենֆիկայի» հետ խաղում (3:3), Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը եւ իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլը»՝ «Վիլյառեալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում