21:33  ,  14 ապրիլի, 2022

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» կընդունի նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Կրիստանտե, Մխիթարյան, Զալեւսկի, Պելեգրինի, Ձանյոլո, Աբրահամ։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Մեկ շաբաթ առաջ Նորվեգիայում «Ռոման» պարտվել է 1։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում