ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա - Ուկրաինա հանդիպումն անցկացվելու է հունիսի 1-ին:
Հայաստանի հավաքականի հանդիպումների նոր խաղացանկ․
Հունիսի 4
Հայաստան - Իռլանդիա
Հունիսի 8
Շոտլանդիա - Հայաստան
Հունիսի 11
Ուկրաինա - Հայաստան
Հունիսի 14
Հայաստան - Շոտլանդիա
Սեպտեմբերի 24
Հայաստան - Ուկրաինա
Սեպտեմբերի 27
Իռլանդիա - Հայաստան
Հանդիպումների անցկացման մրցավայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում