17:14  ,  14 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի գոլը «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում ճանաչվել է լավագույնն այս շաբաթ։

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն էր կատարել փայլուն գոլային փոխանցումը։

Այդ գոլի շնորհիվ «Ռեալը» հաշիվը դարձրեց 3։1 եւ պայքարը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում եւս մեկ գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, եւ մադրիդյան թիմը նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։ Առաջին խաղում «Ռեալը» Լոնդոնում հաղթել էր 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում