13:08  ,  14 ապրիլի, 2022

«Աթլետիկոյի» եւ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների բախումը

Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոյի» եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների միջեւ բախում է տեղի ունեցել Մադրիդում անցկացված Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերջին րոպեներին եւ ավարտից հետո հանդերձարան տանող միջանցքում։

Անհրաժեշտ է եղել ոստիկանների միջամտություն, հաղորդում է BBC-ն։ Վիճաբանության գլխավոր մասնակիցները եղել են «Աթլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել կիսաեզրափակիչ առաջին խաղում տարած 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս