14:20  ,  14 ապրիլի, 2022

Գվարդիոլա․ «Աթլետիկոն» լավ խաղաց, բայց մենք արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ 0։0 հաշվով ոչ ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։ Մանչեսթերյան թիմը դուրս է եկել կիսաեզրափակիչ սեփական խաղադաշտում մեկ շաբաթ առաջ տարած 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Երկրորդ խաղակեսում «Աթլետիկոն» մեզնից ուժեղ խաղաց։ Բարեբախտություն է, որ գոլ բաց չթողեցինք։ Սակայն մենք արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ։

Մենք բոլոր ուժերով պաշտպանվեցինք, իսկ Ֆերնանդինյոն հրաշալի խաղաց։ Նա անհավանական լիցք հաղորդեց մեզ եւ ամեն ինչ գերազանց արեց։ Ստիպված եղանք հարմարվել հանգամանքներին, պաշտպանվել։ Մրցակիցն, իսկապես, շատ լավ գործեց»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Մադրիդի «Ռեալը», որը պայքարից դուրս է թողել Լոնդոնի «Չելսիին» (3։1, 2։3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս