23:48  ,  13 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 0։0։

Անգլիական «Լիվերպուլն» ու պորտուգալական «Բենֆիկան» առաջին խաղակեսում մեկական գոլ են փոխանակել։ 

21-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց ֆրանսիացի պաշտպան Իբրաիմա Կոնատեն, որն աչքի էր ընկել նաեւ առաջին խաղում։ 32-րդ րոպեին լիսաբոնյան թիմից պատասխան գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 0։0 (առաջին խաղակես)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1։1 (առաջին խաղակես)

Իբրաիմա Կոնատե, 21 - Գոնսալու Ռամուշ, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում