18:07  ,  13 ապրիլի, 2022

Մարմնամարզության օլիմպիական որակավորման համակարգը հաստատվել է

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հրապարակել է  2024թ․ Փարիզի Օլիմպիական  խաղերի որակավորման համակարգը:

Խաղերին կմասնակցեն 318 մարզիկ - մարզուհիներ.  192` սպորտային (96-ական տղամարդ և կին), 94 գեղարվեստական մարմնարզության և 32՝  բատուտի:  

Թիմային պայքարի  ուղեգիր կստանան  5  մարմնամարզիկներ, որոնք կարող են  մասնակցել  թիմային և անհատական պայքարին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Թիմային ուղեգրի չարժանացած երկրները Փարիզ կգործուղեն անհատական վարկանիշով  3  մարզիկի:

Առաջին վարկանիշային մրցաշարը տեղի կունենա առաջիկա հոկտեմբերին Լիվերպուլում: Այնտեղ կխաղարկվեն  թիմային ուղեգրերը:

Անտվերպենում  նախատեսված   2023թ.  աշխարհի առաջնությունում  կվիճարկվեն  թիմային և անհատական ուղեգրերը:

Վարկանիշային են նաև 2024թ.  աշխարհի գավաթի խաղարկության փուլերը:

Սպորտային մարմնամարզիկները Խաղերի վերջին ուղեգրերը կվիճարկեն  2024թ.  մայրցամաքային առաջնություններում:  

Փարիզի Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2024թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում