Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի «Ատալանտա» (Իտալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) պատասխան հանդիպման մրցավարների տեսուչ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Ատալանտա» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 14-ին Բերգամոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։45-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում