15:18  ,  13 ապրիլի, 2022

Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Ավետիսյանը կմասնակցեն ԵԱ-ին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ  Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը մեկնել են Հունգարիա։ 73 կգ քաշային մարզիկները Տատա առողջարանային քաղաքում կմասնակցեն միջազգային մարզումային ճամբարի, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Նրանք կպատրաստվեն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 29-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքը բուժելու պատճառով տեւական ժամանակ չի մարզվել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում