11:10  ,  13 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգայի գավաթակիրը չորրորդ տարին անընդմեջ չկարողացավ պաշտպանել տիտղոսը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում չորրորդ մրցաշրջանն անընդմեջ գավաթակիրը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։ Անցած տարվա հաղթող Լոնդոնի «Չելսին» քառորդ եզրափակիչում չհաղթահարեց Մադրիդի «Ռեալի» արգելքը։ Առաջին խաղում «Չելսին» տանը պարտվեց 1։3 հաշվով, պատասխան խաղում հաղթեց 3։2 հաշվով։

Նախորդ անգամ տիտղոսը կարողացել է պաշտպանել Մադրիդի «Ռեալը», որը 2016-2018-ին երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Մրցաշրջան-2018/19․ «Ռեալը» պարտվեց 1/8 եզրափակիչում

Մրցաշրջան -2019/20․ «Լիվերպուլը» պարտվեց 1/8 եզրափակիչում

Մրցաշրջան -2020/21․ «Բավարիան» պարտվեց 1/4 եզրափակիչում

Մրցաշրջան -2021/22․ «Չելսին» պարտվեց 1/4 եզրափակիչում

Ապրիլի 13-ին կիսաեզրափակիչի ուղեգրերը կվիճարկվեն Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ անգլիական «Լիվերպուլն» ու պորտուգալական «Բենֆիկան»։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0։1)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 3։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում