00:55  ,  13 ապրիլի, 2022

ՉԼ․ «Վիլյառեալը» դուրս թողեց «Բավարիային», «Չելսին» ու «Ռեալը» պայքարը շարունակում են լրացուցիչ ժամանակում (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին իսպանական «Վիլյառեալին» եւ բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

52-րդ խաղի հաշիվը բացեց «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

88-րդ րոպեին հյուրերի պատասխան գոլը խփեց նիգերիացի հարձակվող Սամու Չուկվեզեն։

«Բավարիան» Իսպանիայում պարտվել էր «Վիլյառեալին» նվազագույն հաշվով։

Կիսաեզրափակիչում «Վիլյառեալի» մրցակիցը կլինի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) զույգի հաղթողը։

Մադրիդի «Ռեալը» տանը մրցում է Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հիմնական ժամանակից հետո պարտվում է 1։3 հաշվով։ Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

15-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

51-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը Մաունթի փոխանցումից հետո խփեց հյուրերի երկրորդ գոլը։

75-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերները հաշիվը դարձրեց 3։0։ Գոլային փոխանցում կատարեց խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։

80-րդ րոպեին «Ռեալը» կրճատեց հաշվի տարբերությունը։ Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո հյուրերի դարպասը գրավեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որը 2 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել էր 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բավարիա» (Գերմանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 52 - Սամու Չուկվեզե, 88

 «Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 1։3 (հիմնական ժամանակ), (առաջին խաղ՝ 3։1)

Ռոդրիգո, 80 - Մեյսոն Մաունթ, 15, Անտոնիո Ռյուդիգեր, 51, Տիմո Վերներ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում