23:48  ,  12 ապրիլի, 2022

ՉԼ․ «Չելսին» հաղթում է «Ռեալին», «Բավարիան» գոլ դեռ չի խփել «Վիլյառեալին» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայում պատասխան հանդիպումներն են անցկացնում Մադրիդի «Ռեալն» ու Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Վիլյառեալը»։

Մադրիդում առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում է «Չելսին»։ 15-րդ րոպեին գերմանացի հարձակվող Տիմո Վերների փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը։

«Բավարիա» - «Վիլյառեալ» հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց։

Ընդմիջում է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել է 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։ «Բավարիան» Իսպանիայում պարտվել էր «Վիլյառեալին» նվազագույն հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0։1 (առաջին խաղակես)

Մեյսոն Մաունթ, 15

«Բավարիա» (Գերմանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0։0 (առաջին խաղակես)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս