09:07  ,  12 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 12-ին պատասխան հանդիպումները կանցկացնեն Մադրիդի «Ռեալն» ու Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Լոնդոնի «Չելսին» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու իսպանական «Վիլյառեալը»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսիին» հաղթել է 3։1 հաշվով ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ։ «Բավարիան» Իսպանիայում պարտվել էր «Վիլյառեալին» նվազագույն հաշվով։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 3։1)

«Բավարիա» (Գերմանիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00 (առաջին խաղ՝ 0։1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով