19:55  ,  11 ապրիլի, 2022

ԱԱ․ Հայաստանի հավաքականը տարավ երրորդ հաղթանակը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն Բուլղարիայում անցկացված աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարում տարավ երրորդ հաղթանակը եւ 9 միավորով գրավեց առաջին տեղը։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը երրորդ տուրում մրցեց Կոսովոյի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Երկու թիմերն էլ երրորդ տուրից առաջ երկու հաղթանակով ապահովել էին հաջորդ ընտրական փուլի ուղեգիրը։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին, երկրորդ տուրում՝ 3։0 հաշվով բուլղարացիներին։

Կոսովոյի թիմը 2։0 հաշվով հաղթել էր բուլղարացիներին, 4։1 հաշվով՝ Շոտլանդիային։

Երկրորդ ընտրական մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 6-ին։ 36 թիմերը կբաժանվեն 12 խմբերի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում