19:14  ,  11 ապրիլի, 2022

Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Մոնտե Կառլոյում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում։

Աշխարհի 24-րդ ռակետը մրցեց արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը համաշխարհային դասակարգման 12-րդ համարն է։ Հայ թենիսիստը պարտվեց 7:6 (7:5), 3:6, 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 9 րոպե։

Դիեգո Շվարցմանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում