Բուլղարիայում անցկացվող ֆուտզալի աշխարհի առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Կոսովոյի թիմի հետ (ուղիղ հեռարձակում)։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը երկու հաղթանակից հետո ապահովել է հաջորդ փուլի ուղեգիրը։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 11։0 հաշվով հաղթել էր շոտլանդացիներին, երկրորդ տուրում՝ 3։0 հաշվով բուլղարացիներին։
Կոսովոյի թիմը 2։0 հաշվով հաղթել է բուլղարացիներին, 4։1 հաշվով՝ Շոտլանդիային։ Կոսովոն նույնպես ապահովել է հաջորդ փուլի ուղեգիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում