16:52  ,  11 ապրիլի, 2022

«Ալաշկերտը» պարտության մատնեց ԲԿՄԱ-ին

Հայաստանի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

«Ալաշկերտից» աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ժամեսը, սերբ կիսապաշտպան Մարկո Միլինկովիչը եւ ռուսաստանցի հարձակվող Նիկիտա Տանկովը։

22 խաղից հետո «Ալաշկերտը» 37 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ նույնքան հանդիպում անցկացրած «Արարատից», որը երրորդն է։ ԲԿՄԱ-ն վերջինն է․ 23 խաղում վաստակել է 13 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 3։1

Ժամես, 3, Մարկո Միլինկովիչ, 79, Նիկիտա Տանկով, 90+4 - Արթուր Սերոբյան, 51, 11մ

 Հեռացում՝ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով