00:55  ,  11 ապրիլի, 2022

«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Լեւանտեի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Չավիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց հոլանդացի հարձակվող Լյուկ դե Յոնգը։

«Բարսելոնան» (30 խաղ) 60 միավորով երկրորդն է եւ 12 միավոր հետ է առաջատար «Ռեալից» (31 խաղ)։ 60 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» (31 խաղ)։ «Լեւանտեն» (31 խաղ) նախավերջինն է՝ 22 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լեւանտե» - «Բարսելոնա»՝ 2։3 (տեսանյութ)

Խոսե Լուիս Մորալես, 52, 11մ, Գոնսալո Մելերո, 83, 11մ - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Պեդրի, 63, Լյուկ դե Յոնգ 90+2

Չիրացրած 11մ՝ Ռոխեր Մարտի («Լեւանտե»), 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում