00:41  ,  11 ապրիլի, 2022

«Միլանը» ոչ ոքի խաղաց եւ առաջատարն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան։

«Միլանը» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Ինտերին», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Տորինոն» 11-րդն է՝ 39 միավոր։

Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր

«Տորինո» - «Միլան»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում